«Մախմուր Աղջիկ»֊ը Խ. Ավետիսյանի և Ս. Կապուտիկյանի ստեղծագործություններից թերևս ամենասիրվածն է ավելի քան 50 տարի։ Բոլոր սերունդներից անբաժանելի մի երգ է։ Ձեզ ենք ներկայացնում այս լեգենդար երգի մեր կատարումը՝ քանոնահարուհի Անուշ Կիրակոսյանի նվագակցությամբ։ Տիկին Կիրակոսյանը Խաչատուր Ավետիսյանի աշակերտուհին է և օգնել է մեզ պահպանել այն շունչը, որը մեծ կոմպոզիտորի մտքից փոխանցվել է հայկական ժողովրդական նվագարանի անփոխարինելի գործիքին՝ քանոնին։