«Ապակոմունիստականացում» կազմակերպության անդամները Պրահայում Ստալինի նախկին արձանի փոխարեն կախել են ՌԴ նախագահ Պուտինի հսկայական նկարը։ Այս մասին գրում է Lidové noviny-ն
Ակցիան նվիրված է եղել Չեխիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք սկսվել են հոկտեմբերի 25-ին։ Նկարում Պուտինը պատկերված է Ստալինի մարմնով այն արձանի փոխարեն, որը պայթեցվել էր 1962 թվականին։ Այս քայլով «Ապակոմունիստականացման» մասնակիցները փորձել են զգուշացնել երկրում կոմունիստական գաղափարների հնարավոր վերածննդի և քաղաքական կուրսի՝ դեպի արևելք փոփոխության մասին։ Ակցիայի մասնակիցները սրանով կոչ են արել Չեխիայի քաղաքացիներին դեմ քվեարկել ձախակողմյան ուժերին։