տուն Քաղաքական Միջազգային Պրահայում հայտնվել է միջնամատը վեր պարզած հսկայական ձեռքի արձան

Պրահայում հայտնվել է միջնամատը վեր պարզած հսկայական ձեռքի արձան

232
0

118698-david-cerny-sculpture

Պրահայում միջնամատը վեր պարզած հսկայական ձեռքի արձան է հայտնվել: 10 մետրանոց մանուշակագույն արձանի հեղինակը սկանդալային ստեղծագործություններով հայտնի չեխ քանդակագործ Դավիդ Չեռնին է: Արձանը տեղադրվել է Չեխիայի նախագահ Միլոշ  Զեմանի նստավայրի դիմաց երկրում խորհրդարանական ընտությունների նախօրեին:  Վեր պարզած մանուշակագույն մատը քանդակագործի յուրօրինակ մեսիջն է՝ ուղղված Չեխիայի իշխանություններին, հատկապես նախագահ Զեմանին:

Հիշեցնենք, որ Միլոշ Զեմանը օգոստոսի 28-ին որոշում էր ընդունել Չեխիայի խորհրդարանը ցրելու մասին և նոր խորհրդարանական ընտրություններ էր նշանակել, որոնք կկայանա հոկտեմբերի 25-26-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here