Պրահայի գլխավոր տոնածառը կտրամադրվի կենդանաբանական այգու բնակիչներին, հաղորդում է Euromag-ը:
Տարբեր շուկաներում չվաճառված եղևնիները նույնպես կփոխանցվեն կենդանաբանական այգուն:
Կենդանաբանական այգու ղեկավարությունը պահանջել է եղևնիներից յուրաքանչյուրի համար «որակի սերտիֆիկատ» տրամադրել, որը կվկայի այն մասին, որ եղևնիները քիմիական նյութերով նշակված չեն և պիտանի են որպես կենդանիների սնունդ:
Հաղորդվում է, որ տոնական եղևնիները հատկապես սիրված են բիզոնների, եղնիկների և փղերի կողմից: