ՊՍԺ-ի ղեկավարությունը թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստի խոստացել է մեծ պարգևատրում, եթե ֆրանսիական ակումբը հաղթի Չեմպիոնների լիգայում: Այս մասին հաղորդում է Le 10 Sport-ը:
Եթե դա տեղի ունենա, նրանցից ամեն մեկը կստանա մեկ միլիոն պարգևավճար: Համեմատության համար նշենք, որ դա երկու անգամ ավել է «Ռեալում» նման դեպքում տրվող բոնուսից: Իսկ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները անցած տարի ստացել էին 80 հազարական եվրո պարգևավճար: