Մաքսային միությանը միանալու Հայաստանի «ճանապարհային քարտեզը» կարող է ստորագրվել հենց այսօր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարծում եմ, որ այսօր մենք միանգամայն կարող ենք հաստատել Հայաստանի միանալու միջոցառումների ծրագիրը, այսպես կոչված` «ճանապարհային քարտեզը»,- ասել է նա: