տուն Քաղաքական Միջազգային Պուտին. Հայաստանի և Ղազախստանի հետ ստեղծում ենք միասնական ՀՕՊ համակարգ

Պուտին. Հայաստանի և Ղազախստանի հետ ստեղծում ենք միասնական ՀՕՊ համակարգ

160
0

url

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մոտ ապագայում Հայաստանի և Ղազախստանի հետ կստեղծի համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում կատարելով RIA-Novosti գործակալությանը:

Պուտինի խոսքերով` կուժեղացվի նաև Բելառուսի հետ ՀՕՊ միասնական համակարգը: Նա կարծիք է հայտնել, որ նման համագործակցությունը «զգալի կավելացնի Ռուսաստանի և գործընկերների պաշտպանական ներուժը, կօգնի եվրասիական տարածքում խաղաղության և կայունության ամրապնդմանը»:

«Կմեծացնենք մեր ավանդական գործընկերների և դաշնակիցների, հատկապես` ՀԱՊԿ-ի, ՀՇԿ և ԱՊՀ-ի մասնակիցների  հետ համագործակցությունը», ասել է Պուտինը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here