ՌԴ նախագահ Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս պահին հանդիպում են անցկացնում Ռիո Դե Ժանեյրոյի նահանգապետի նստելավայրում՝ Կուանաբարայի պալատում։
Նրանք շփվել են գերմաներենով։ Թույլատրելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կատարել մի քանի լուսանկարներներ, երկու երկրների ղեկավարները հանդիպումը շարունակել են առանց լրագրողների ներկայության։ Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն։
Ռուսական կողմից հանդիպմանը նաեւ մասնակցում են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։