Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն մարտի 5-ին կամ 6-ին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ասել է, որ ներկա պահին ամենայն մանրամասնությամբ քննարկվում է 2 նախագաների հանդիպման եւ բարձր մակարդակի բանակցությունների հնարավորությունը հաջորդ շաբաթվա ընթացքում՝ հավանաբար շաբաթվա երկրորդ կեսին:
Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներն այսօր հեռախոսային խոսակցություն են ունեցել՝ Սիրիայի Իդլիբում իրավիճակի սրացման շուրջ: 2 ղեկավարները քննարկել են ռազմական գործողություների կիզակետում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ իրավիճակի կայունացման համար: