տուն Աշխարհ Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

318
0

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կորոնավիրուսային պանդեմիայի շուրջ ստեղծված իրավիճակի և վարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին կողմերը նույնպես խոսել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրում կարանտինային ռեժիմի երկարաձգման հետևանքով ինքը չի կարողանա մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին և ափսոսանք է հայտնել այդ առնչությամբ: