տուն Քաղաքական Միջազգային Պուտինն ունի մի քանի օր՝ եվրոպական լուրջ պատժամիջոցներից խուսափելու համար․ Deutsche Welle

Պուտինն ունի մի քանի օր՝ եվրոպական լուրջ պատժամիջոցներից խուսափելու համար․ Deutsche Welle

87
0

RUSSIA-POLITICS-PUTIN

Գերմանական Deutsche Welle հեռուստաալիքը տեղեկացնում է, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ղրիմի հանրաքվեն, որը կայանալու է մարտի 16-ին։ Մերկելը Պուտինին հստակ հայտարարել է, որ հանրաքվեն Ղրիմում անօրինական է, հակասում է Ուկրաինայի Սահմանդրությանը և չի համապատասխանում միջազգային նորմերին։

Նա ափսոսանք է հայտնել, որ չի հաջողվել կոնկրետ քայլերով թուլացնել լարվածությունը, այդ թվում՝ ստեղծել կոնտակտային խումբ, որն ըստ Մերկելի և ԱՄՆ-ի՝ ճանապարհներ կփնտրեր ներուկրաինական ճգնաժամին լուծում տալու համար։ Այս հեռախոսազրույցից հետո Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտանմայերը չի բացառել, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ավելի վաղ, քան սպասվում էր։ Պուտինն ընդամենը մի քանի օր ունի Ուկրաինայի հարցում զիջումների գնալու պատրաստակամություն հայտնելու համար։ Այս մասին նախարարն ասել է երեկ ZDF հեռուստաալիքի եթերում։ Նա  չի հերքել, որ պատժամիջոցները նաև վնաս կհասցնեն Գերմանիային, սակայն եվրոպացիները հաստատակամ են այս հարցում։

Հիշեցնենք, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Կանադան, ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան, Ավստրալիան որոշակի սահմափակումներ մտցրել են Ռուսաստանի հետ հարաբերություններում։