Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով կոնտր-ծովակալ Դենիս Բերեզովսկուն նշանակել է սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Բերեզովսկին Ուկրաինայի նոր իշխանությունների կողմից նշանակվել էր Ուկրաինայի սևծովյան նավատորմի հրամանատար, սակայն մեկ օր անց դավաճանել էր ուկրաինական կողմին՝ անցնելով Ղրիմի ինքակոչ իշխանությունների կողմը։ Ներկայումս Բերեզովսկու նկատմամբ հարուցված է քրեական գործ «պետական դավաճանություն» հոդվածով։