տուն Քաղաքական Միջազգային Պուտինն ի վիճակի չէ պաշտպանել Ռուսաստանը. The Financial Times

Պուտինն ի վիճակի չէ պաշտպանել Ռուսաստանը. The Financial Times

103
0

13-objectively-true-statements-from-the-vladimir-putin-op-ed

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ իր երկիրը շրջապատված է թշնամիներով. ոչ կառավարական կազմակերպություններում թաքնված են գաղտնի գործակալներ, նույնասեռականների դեմ սկսվել է խաչակրաց պատերազմ, քանի որ նրանք հարված են հասցնում քրիստոնեական բարոյականությանը, իսկ էկոծովահենները փորձում են խափանել Արկտիկայում նավթի արդյունահանումը: Այս մասին գրում է The Financial Times-ը:

Պատերազմն իրական է, սակայն թշնամիները մտացածին են, մինչդեռ Ռուսաստանի իրական թշնամիներն օրեցօր ուժեղանում են: Ըստ հեղինակավոր պարբերականի, այս երկրում ծաղկում է կոռումպացված չինովնիկությունը: Ավելի հանցավոր կառույցներ, քան ոստիկանությունն ու բանտերն են, գոյություն չունեն: Ոստիկանները կաշառքի դիմաց աչք են փակում հերոինի վաճառքի վրա, իսկ վատագույն բանտերում՝ տեղի աշխատակիցներն իրենք են վաճառում հերոին:

Հեղինակի կարծիքով` Պուտինն ի վիճակի չէ պաշտպանել Ռուսաստանին: Պուտինի իշխանության գալուց հետո այս երկրում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը 100 հազարից հասել է 1,2 մլն-ի, իսկ թմրանյութից կախվածություն ունեցողների թիվը գերազանցում է 1,6 մլն-ը: Եվ սա պաշտոնական վիճակագրություն է: Ռուսաստանը հսկայական գումարներ է հատկացնում ռազմական հզորությունների վրա, սակայն ոչինչ չի արվում ՁԻԱՀ-ի տարածումը կանխելու համար: Միայն անցած տարի նրանց թիվն աճել է 12%-ով:

Պարբերականը նշում է, որ Պուտինն այս խնդիրներին քիչ է ծանոթ, ինչին նպաստում է նաև նրա շրջապատը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here