տուն Քաղաքական Միջազգային Պուտինն ի վիճակի չէ հասնել Ուկրաինայում իր նպատակների իրագործմանը. The Washington Post

Պուտինն ի վիճակի չէ հասնել Ուկրաինայում իր նպատակների իրագործմանը. The Washington Post

91
0

putin-accuses-us-of-peeping-570x400

Վլադիմիր Պուտինը չի կարող հասնել Ուկրաինայում իր մտադրությունների իրականացմանը։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ Պարբերականը նշում է, որ Մինսկում բանակցությունները ոչ մի արդյունքի էլ չեն հանգեցրել։

Հոդվածագիրը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում առկա է դիմակայության նոր տեսակ, որին անհրաժեշտ է տալ բազմակողմ պատասխան։ ԱՄՆ նախագահի վարչակազմը հրապարակում է արբանյակների տվյալները և միավորվում եվրոպացիների հետ՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։ Ըստ պարբերականի՝ «դա կարևոր, բայց ոչ բավարար պայման է»։

Հոդվածագրը նշում է, որ Պուտինը չի կարողանալու հասնել իր նպատակներին Ուկրաինայում, և հիմա նա պատարստվում է «երկարատև խաղի»։ «Ցավոք, նրա ոչ հստակ մարտավարությունը հանգեցրել է այն բանին, որ եվրոպացի որոշ առաջնորդներ թուլացել են և սկսել են պայքարել Մոսկվայի նոր պատժամիջոցների դեմ», — ասվում է հոդվածում, ինչը որակվում է որպես անհեռատես քաղաքականություն։