տուն Քաղաքական Միջազգային Պուտինն իր հայտարարությամբ ջարդել է Ղրիմի հանրաքվեի օրինականության մասին միֆը. Ուկրաինայի ԱԳՆ...

Պուտինն իր հայտարարությամբ ջարդել է Ղրիմի հանրաքվեի օրինականության մասին միֆը. Ուկրաինայի ԱԳՆ (տեսանյութ)

117
0

putin-aug20

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ մինչև Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն այդ շրջանի տարածքում գտնվել են ռուսական զորքեր, հեղինակազրկում է Կրեմլի դիրքորոշումը՝ Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների հետ առնչություն չունենալու մասին:

Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որում մեկնաբանվել է նախօրեին ուղիղ եթերում ՌԴ նախագահի արված հայտարարությունը: «Ռուսական կողմի հայտարարությունների հակասությունները վերջնականապես հեղինակազրկում են նրա դիրքորոշումն այն մասին, թե իբր ՌԴ-ն կապ չունի Ղրիմի ինքնավար հանրապետությունում և Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող զարգացումների հետ», — ասվում է հայտարարության մեջ:

Նախարարությունը հիշեցնում է, որ մարտի 4-ին Պուտինը հայտարարել էր, որ ռուսական զորքերը արգելափակում են ուկրաինական զորամիավորումները Ղրիմի տարածքում: «ՌԴ նախագահի հայտարարությունը վերջնականապես թաղում է այն միֆը, թե իբր «Ղրիմի ժողովրդի կամարտահայտությունն օրինական է»», — նշվում է հայտարարության մեջ: