տուն Լուրեր Պուտինն իրեն հիստերիկի նման էր պահում և մեկ էլ՝ այսպիսի ճկուն քայլ....

Պուտինն իրեն հիստերիկի նման էր պահում և մեկ էլ՝ այսպիսի ճկուն քայլ. Ակունինը Խոդորկովսկու համաներման առիթով կանխատեսումներ է անում

175
0

boris-akunin-v-shlyape

Հայտնի գրող Բորիս Ակունինը մեկնաբանել է ЮКОС-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու համաներման որոշումը:

Գրողը նշել է. «Միխայիլ Խոդորկովսկին ազատ է: Առաջին՝ մեծ ուրախությունից հետո փորձում եմ այս կարևոր իրադարձության հասարակական հետևանքները գնահատել: Եվ ահա թե ինչ եմ մտածում: Վերջին երկու տարիների ընթացքում Պուտինը հասարակա-քաղաքական առումով շատ սխալ էր իրեն դրսևորում, երբեմն դա հասնում էր  հիստրիայի, ես կասեի՝ ինքնակործանման: Եվ հիմա էլ հանկարծ չափազանց ճարպիկ քայլ արեց»,- գրել է Ակունինը Ֆեյսբուքի իր էջում։
Ակունինի կարծիքով՝ «եթե սա նախաօլիմպիական մանյովր չէ, այլ ռազմավարության մեջ փոփոխություն է, ապա շուտով ընդդիմադիր շարժումը կմասնատվի «ծայրահեղականների» և «չափավորների» միջև:
Ակունինը կանխատեսում է, որ «եթե Խոդորովսկու,  Pussy Riot-ի աղջիկների և «բալոտնիի» գործով ձերբակալվածներին ազատ արձակեն, ապա համընդհանուր «իգների» և ցույցերի իր նման կողմնակիցները կզրկվեն իրենց հիմնական բարոյական փաստարկից: Իհարկե, ռեժիմը կմնա ավտորիտար, ոչ ժողովրդավարական և կաշառված: Բայց Ռուսաստանը կդադարի ոստիկանական պետություն լինելուց»,- ասել է գրողը: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here