Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Ղրիմում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամլո ծառայությունից։
«Երկու կողմերը վստահություն են հայտնել, որ չնայած Մայդանի ծայրահեղական ուժերի ագրեսիվ գործողություններին՝ Ղրիմում կհաջողվի խաղաղություն և հանգստություն ապահովել», — ասվում է ռուսների տարածած հայտարարության մեջ։
Պուտինն ու Էրդողանը միմյանց վստահեցրել են, որ շարունակելու են տարբեր մակարդակներով սույն հարցի շուրջ կապ պաշտպանել։