Ազգային համայնքների ներկայացուցիչներն ու դավանական խմբերի անդամները պետք է դառնան տեղական իշխանությունների դաշնակիցներն էթնիկական հողի վրա առաջացող հակամարտությունները կարգավորելու հարցում: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ներքին քաղաքականությանը վերաբերող խորհրդակցության ժամանակ Պուտինն ասել է, որ տեղի իշխանությունները պետք է շփվեն քաղաքացիների հետ` հասկանալու համար, թե ինչպես է ապրում քաղաքը:
«Այսօր հատուկ նշանակություն ունի փոխգործակցությունն ազգային համայնքների, ավանդական կրոնական խմբերի ներկայացուցիչների հետ: Նրանք պետք է դառնան ձեր (տեղական իշխանությունների — խմբ.) դաշնակիցներն էթնիկական հողի վրա հակամարտություններին դիմագրավելու հարցում», — ասել է Պուտինը: