տուն Քաղաքական Միջազգային Պուտինն արդեն ոչ-ոքի չի խաբի․ Օբամա

Պուտինն արդեն ոչ-ոքի չի խաբի․ Օբամա

80
0

Barack Obama

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փաստարկներին, թե ինչու է վերջինս որոշում կայացրել միջամտել Ուկրաինայի ներքին գործերին։ Օբաման նշել է, որ Պուտինն արդեն չի կարողանա հիմարացնել մարդկանց իր պնդումներով։

Օբաման ասել է, որ Ռուսաստանի ներխուժումը ոչ թե ուժի նշան է, այլ միջամտության, որը Մոսկվայից հետ է մղում հարևան բարեկամ պետություններին։ Նրա խոսքերով՝ այժմ ԱՄՆ պատմության այն կողմում է, որին հավատում են Երկիր մոլորակի ավելի շատ ժողովուրդներ՝ «աջակցելով այն սկզբունքին, որով ինքնիշխան և անկախ ժողովուրդն ինքը պետք է որոշումներ կայացնի իր ապագայի վերաբերյալ»։

«Նախագահ Պուտինը կարող է շատ բաներ ասել, սակայն փաստերը վկայում են, որ նա չի հետևում այս սկզբունքին։ Իսկ այն փաստարկները, որով Պուտինը փորձում է արդարացնել միջամտությունը, արդեն ոչ ոքի չեն խաբի», — հավելել է Օբաման։

«Պուտինը, կարծես, ունի իրավաբանների այլ խումբ, մեկնաբանությունների այլ հավաքածու, սակայն չեմ կարծում, թե ինչ-որ մեկին խաբի», — ասել է Օբաման լրագրողներին՝ նշելով, որ Ուկրաինան կարող է բարեկամ լինել ինչպես Արևմուտքին, այնպես էլ Ռուսաստանին։