տուն Քաղաքական Միջազգային Պուտինն ավելի շատ նման է Նիկոլայ Առաջինին, քան Պետրոս Առաջինին․ The New...

Պուտինն ավելի շատ նման է Նիկոլայ Առաջինին, քան Պետրոս Առաջինին․ The New York Times

101
0

hqdefault

Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինն ավելի շատ նման է Նիկոլայ Առաջինին, քան Պետրոս Առաջինին։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Հոդվածագիրը նշում է, որ դասագրքերում Պետրոս Առաջինը ներկայացված է որպես մի մարդ, ով իր երկիրը վերածեց եվրոպական գերտերության։ Հարևանները սկսել էին վախենալ նրանից, իսկ Պետրոս 1-ինը դարձել է ռուսական պատմության հերոս։

Սակայն, ըստ նույն հեղինակի, այսօր Պուտինն ավելի շատ նման է Նիկոլայ Առաջինին, քան Պետրոս Առաջինին։ Նիկոլայը պատերազմ սկսեց Բրիտանիայի և Ֆրանսիայի դեմ և մերժեց բարեփոխումների կոչերն, ինչը Ռուսաստանին թույլ կտար մրցակցել աշխարհի մեծերի հետ։ Բանակին և հատուկ ծառայություններին մեծ ուշադրություն դարձնող Նիկոլայ 1-ինը բաց թողեց Ռուսաստանի հասարակությունն ու տնտեսությունն արդիականացնելու հնարավորությունը։

Երկիրը շատ թանկ վճարեց դրա համար 1853-56 թվականների Ղրիմի պատերազմի համար։ Ըստ հոդվածագրի՝ «Ղրիմի հարցում Պուտինի դիրքորոշումը նույնպես վկայում է հեռատեսության տոտալ բացակայության մասին»։

«Արևմտյան տերությունները չեն պատրաստվում երկրորդ Ղրիմի պատերազմը սկսել, սակայն նրանք ավելի շատ հնարավորություններ ունեն ճնշելու Ռուսաստանին, քան թվում է  Պուտինին», — հավելում է հեղինակը՝ Պուտինին խորհուրդ տալով ուսումնասիրել Նիկոլայ Առաջինի կառավարման շրջանի պատմությունը։