տուն Քաղաքական Միջազգային Պուտինն ավելի է հեռանում ազատական Եվրոպայից․ The New York Times

Պուտինն ավելի է հեռանում ազատական Եվրոպայից․ The New York Times

168
0

putin-power

The New York Times-ը հոդված է նվիրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև նրա վարած ներքին և արտաքին քաղաքականությանը։

Թերթը գրում է, որ այն ժամանակ, երբ աշխարհը հրաժեշտ էր տալիս ազատության համար առաջամարտիկ Նելսոն Մանդելային, Պուտինը հարևան Ուկրաինային վախեցնելով՝ ստիպում էր մտնել Մաքսային միություն և ուժեղացնում էր պետական վերահսկողությունը զլմների նկատմամբ՝ ստեղծելով նոր ազգայնական լրատվական գործակալություն, որն ունենալու է միասեռականների դեմ ուժեղ հակաքարոզչություն։

Սակայն այս գործելաոճը նորություն չէ, և այն լիովին ներդաշնակ է վերջին երկու տարում իրականացվող քաղաքականությանը, որը Ռուսաստանին ավելի է հեռացնում ազատական Արևմուտքից։ Ավելի վաղ Պուտինի իշխանությունն ընդունել էր օրենք, որով ահաբեկվում են նույնասեռականները, բանտ նետեց պանկ խմբի, որը վիրավորել էր Ռուս ուղղափառ եկեղեցուն, որոշում էր ընդունել «օտարեկրյա գործակալներ» կազմակերպությունների վերաբերյալ, արգելել էր օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրումը։

Թերթի կարծիքով՝ վերջին շրջանում Պուտինն ավելի է ընկղվում պահպանողականության գիրկը, իսկ Եվրոպային դիտարկում է ուղղափառ քրիստոնեությանը խորթ երևույթ։ Հոդվածագիրը եզրակացնում է, որ Պուտինը ցանկանում է 25 տարով հետ գնալ՝ փորձելով սահման գծել Եվրոպայի դեմ և խորացնել մայրցամաքի պառակտվածությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here