Հոգևոր միասնության և համագործակցության միջազգային ակադեմիան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջադրել է Խաղաղության նոբելյան մրցանակի: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Ակադեմիայի նախագահ Գեորգի Տրապեզնիկովն ասել է, որ Նոբելյան մրցանակի գրասենյակին նամակն ուղարկվել է սեպտեմբերի 16-ին: Նա շեշտել է Ռուսաստանի համար ծանր շրջաններում` Բեսլանում, Հարավային Օսիայում, Պուտինի ունեցած դերակատարությունը: Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ակադեմիան այս հարցը նախագահականի հետ չի քննարկել: