Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը նախազգուշական միջոցներ է ձեռնարկում`կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, հաղորդում է Gazeta.Ru-ի թղթակիցը:
«Մենք ձեռնարկում ենք բոլոր նախազգուշական միջոցները … Նախագահը չի ձեռնարկում ցուցադրական միջոցառումներ, նա ձեռնարկում է արդյունավետ միջոցառումներ»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահն այժմ հեռավար կարգով է աշխատում:
«Դուք ինքներդ տեսնում եք, որ նախագահն այս օրերին գերադասում է անել ամեն ինչ հեռավար: Նախագահի աշխատանքում հեռավար ձևաչափն օգտագործվելու է հնարավորինս լայնորեն»,- ասել է Պեսկովը։