տուն Աշխարհ Պուտինն աննպատակահարմար Է համարել ՌԴ-ի անցումը կառավարման խորհրդարանական ձեւին

Պուտինն աննպատակահարմար Է համարել ՌԴ-ի անցումը կառավարման խորհրդարանական ձեւին

278
0

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ նպատակահարմար չի համարում Ռուսաստանի անցումը կառավարման խորհրդարանական ձեւին: «Ինտերֆաքս»-ի տեղեկությունը փոխանցում է   «Արմենպրես»-ը:

«Հնարավոր Է արդյոք դրա կիրառումը մեզանում: Տեսականորեն հնարավոր Է: Նպատակահարմա՞ր Է, թե ոչ: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի դրա վերաբերյալ: Ես կարծում եմ՝ ոչ»,-ասել Է Պուտինը՝ պատասխանելով Լիպեցկում հասարակայնության հետ պետության ղեկավարի հանդիպման մասնակիցների համապատասխան հարցին: Ընդսմին նա իր դիրքորոշումը բացատրել Է երկրում բազմամյա փորձ ունեցող կուսակցությունների բացակայությամբ:

«Նույն Եվրոպայում առանձին կուսակցություններ գոյություն ունեն հարյուրամյակներով: Իսկ մեզ մոտ, որպես կանոն, կուսակցությունը կապված Է կոնկրետ մարդու հետ»,- ասել Է նախագահը եւ որպես օրինակ նշել Վլադիմիր Ժիրինովսկուն:

«Կա Ժիրինովսկին, կա ՌԼԴԿ-ն, չկա Ժիրինովսկին…»,-նշել Է Պուտինը՝ չավարտելով նախադասությունը: Պուտինը նաեւ կարծիք Է հայտնել, որ Ռուսաստանը՝ «իր հսկայական տարածքով, բազմադավանությամբ, մեծ թվով ազգերով, ժողովուրդներով, ազգություններով, կարիք ունի ամուր նախագահական իշխանության: