Ամիրյան փողոցում Դավիթ Սանասարյանին, Լեւոն Բարսեղյանին, Դանիել Իոաննիսյանին, Քրիստինե Գորոյանին եւ 20 այլ խաղաղ քաղաքացիների բռնությամբ ոստիկանական մեքենա նստեցնելուց հետո Երեւան քաղաքի ոստիկանության պետը ինձ հրավիրեց «բանակցելու»: Նա պահանջեց, որպես բողոքի կազմակերպիչ, հայտարությամբ հանդես գալ բողոքի ակցիայի մասնակիցների առջեւ՝ առաջարկելով ցրվել: Երբ հակադարձեցի, որ կազմակիերպիչը ոչ թե ես եմ կամ մեկ ուրիշը, այլ ժողովուրդն ինքը, նա չհավատաց: Առաջարկեցի ստուգել՝ միասին գնալ մարդկանց մոտ, առաջարկել, որ ցրվեն, եւ եթե չցրվեն, ապա նշանակում է, որ ես կազմակերպիչը չեմ: Հասկացավ, որ ինքը կրվելու է գրազը, ընդամենը ասաց, թե չցրվելու դեպքում ուժ է կիրառվելու (հետո հասկացա, որ չէր ստում, քանի որ ոստիկանությունն արդեն նույնաբովանդակ հայտարարություն էր տարածել):
Մինչ կշրջվեի, որ վերադառնամ նախկին վայրը, անպատկերացնելի տեսարանի ականատես եղա: Հետին շարքերում գտնվողները մեծ արագությամբ վազում էին դեպի Հանրապետության հրապարակ. Կարապետյանին ու ոստիկաններին թվաց, թե հավաքվածները փախչում են: Անկեղծ ասած, ես էլ զարհուրած մտածում էի, թե ոստիկաններից ոմանք արդեն խոստացված բռնությունն են կիրառում քաղաքացիների նկատմամբ, իսկ վերջիններս էլ փախչում են:
Իրականում երիտասարդները «արագություն» էին բացել այլ փողոցով՝ Նալբանդյան ու մյուս փողոցներով Գլխավոր պողոտա դուրս գալու համար: Ու քիչ անց սկսվեց կինոն. երիտասարդների հետեւից վազում էին մի քանի հարյուր կարմիր բերետավորներ ու ոստիկաններ, նրանց հետեից՝ Աշոտ Կարապետյանն ու ստորադաս ղեկավարությունը, իսկ նրանց հետեւից էլ մենք: Ու այդպես մեծ բռնոցին Հանրապետության հրապարակով մինչեւ Նալբանդյան փողոց շարունակվեց, որտեղ ցուցարարների դեմը փակելուն էին եկել օգնության հասած օժանդակ ուժեր: Ահա այսպիսի մեծ բռնոցի ցար Պուտինի պատվին ու ոստիկանների մասնակցությամբ…
Գրել է իր ֆեյսբուքյան էջում Ստյոպա Սաֆարյանը։