տուն Աշխարհ Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լույսը մարել է

Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լույսը մարել է

355
0

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների ժամանակ անջատվել է հոսանքը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:

Միջադեպը տեղի է ունեցել երկու ղեկավարների բացման խոսքից հետո:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է. «Էլեկտրականութունը վերջացավ»:

«Այս ամենը Դիմա Պեսկովն (ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը) է արել, ես գիտեմ»,- իր հերթին, կատակով ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: