ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան մեծ ասուլիսը տևել է 4 ժամ 18 րոպե:
Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահին ուղղվել է ավելի քան 70 հարց, փոխանցում է tert.am-ը:Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ հավատարմագրել է ավելի քան 1895 լրագրողի:Մեծ ասուլիսների պրակտիկան Պուտինը սկսել է 2001 թվականից՝ նախագահության առաջին ժամկետում: Տարեցտարի ասուլիսի նկատմամբ հետաքրքրությունն աճում է: Անցյալ տարի հավատարմագրված լրագրողների թիվը հասել էր 1702-ի, իսկ երկու տարի առաջ հավատարմագրվել է 1640 լրագրող: