Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի «ճանապարհները կարող են հատվել Նորմանդիայում»: Այս մասին հաղորդում է «Լուրերի ռուսական ծառայությունը»` հղում կատարելով Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:
«Միջոցառումների ժամանակ այսպես, թե այնպես առաջնորդները լինելու են մեկ խմբում, այդ պատճառով չի կարելի բացառել կոնտակտը», — ասել է Պեսկովը: Այն հարցին, թե արդյոք Պորոշենկոն և Պուտինը ձեռք կսեղմեն պաշտոնական արարողություններում, Պեսկովն ասել է, որ նման արարողակարգ չկա: