տուն Քաղաքական Միջազգային Պուտինի խոսնակը հերքում է, որ Ուկրաինան համաձայնել է մտնել Մաքսային միություն

Պուտինի խոսնակը հերքում է, որ Ուկրաինան համաձայնել է մտնել Մաքսային միություն

187
0

1826543

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է այն տեղեկությունները, համաձայն որոնց՝ Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահը համաձայնություն է տվել անդամագրվել Մաքսային միությանը։ Հիշեցնենք, որ այդ մասին Twitter-ի իր էջում գրել The Eaconomist հեղինակավոր պարբերականի խմբագիր Էդվարդ Լուկասը։

«Ուկրաինայի՝ մաքսային միությանը միանալու հարցը Սոչիում չի քննարկվել», — ասել է Պեսկովը, ում խոսքերով՝ Պուտինն ու Յանուկովիչը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և ֆինանսատնտեսական համագործակցության հեռանկարները։ Նա նաև նշել է, որ կողմերը համաձայնել են դեկտեմբերի 17-ին Մոսկվայում անցկացնել երկկողմ միջպետական հանձնաժողովի նիստ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here