տուն Քաղաքական Միջազգային Պուտինի ելույթում հնչած փաստերը զարմացնող են և իրականության հետ կապ չունեն. Քերի

Պուտինի ելույթում հնչած փաստերը զարմացնող են և իրականության հետ կապ չունեն. Քերի

94
0

John Kerry speaking in London

Վլադիմիր Պուտինի` նախօրեին արված հայտարարությունը, կառուցված է սխալ փաստերի վրա, այն իրականությունից հեռու է և զարմացնող: Այս մասին հայտարարել է ԱՄ պետքարտուղար Ջոն Քերին:

«Ես ապշած էի, որոշ չափով զարմացած և նույնիսկ հիասթափված եմ փաստերի մեկնաբանությամբ, որոնք ձևակերպվել էին նախագահի կողմից: Հարգանք ունենալով հանդերձ` դրանք որևէ աղերս չունեն իրականության կամ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում: Նախագահը կարող է ունենալ պատմության մեկնաբանման իր տարբերակը, սակայն ես կարծում եմ, որ ինքն ու Ռուսատսանը, այն բանից հետո, ինչ արել են, գտնվում են պատմության սխալ կողմում», — ասել է Քերին:

Նա շեշտել է, որ աշխարհում կան օրենքներ, որոնցով որոշվում է տարածքի անջատումը գոյություն ունեցող երկրներից և նոր սուբյեկտների ձևավորումը` այդ երկրների սահմանադրություններին և հաստատված իրավական գործընթացներին համապատասխան:

«Արդյունքում մենք ունենք այս լարվածությունը և միջազգային այս խնդիրը: Եվ կարող եք չկասկածել, նախագահ Օբաման հստակ հասկացրել է, որ այս ամենն իր գինն է ունենալու», — ասել է պետքարտուղարը: