տուն Լուրեր Պուտինի դեմ ակցիան օրինական է.Բաց նամակ ՀՀ ոստիկանապետին

Պուտինի դեմ ակցիան օրինական է.Բաց նամակ ՀՀ ոստիկանապետին

206
0

vladimir gasparyan new

Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետին: Նամակում գրված է.

Հարգելի պարոն Գասպարյան,

Ենթադրում եմ, որ արդեն տեղյակ եք, որ այսօր ժամը 13:00-ին Երևան քաղաքի Ազոտության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որին կհաջորդի նաև երթ:

Հարկ եմ համարում հայտնել, որ հավաքի առիթ հանդիսացող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի մասին պաշտոնապես հայտարարվել է ս.թ. նոյեմբերի 27-ին: Այսինքն,  հավաքի կազմակերպիչները հավաքի մասին լիազոր մարմնին ոչ շտապ հավաքի համար սահմանված ժամկետում իրազեկում չէին կարող ներկայացնել:

Ուստի, համաձայն հավաքների Ազատության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, այսօրվա հավաքը շտապ հավաք է, ինչի մասին իրազեկվել է լիազոր մարմինն:

 

Որես հավաքի մասնակից խնդրում եմ ապահովել հավաքի (այդ թվում` հանրահավաքի և երթի) անվտանգույթունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 29-րդ  հոդվածով, Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով և Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված հավաքներ անցկացնելու իրավունքի իրացման ապահովումը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here