տուն Քաղաքական Միջազգային Պուտինի գործողությունները կարող են կործանարար լինել Ռուսաստանի համար երկարատև կտրվածքով․ Օբամա

Պուտինի գործողությունները կարող են կործանարար լինել Ռուսաստանի համար երկարատև կտրվածքով․ Օբամա

79
0

Image: Barack Obama, Dmitry Medvedev

ԱՄՆ նախագահ Բաարք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններն ու որոշումները կարող են կործանարար լինել երկարատև կտրվածքով։ Այս մասին նա ասել է The Economist-ին տված հարցազրույցում։

«Ես ինձ հիասթափված չեմ զգում։ Մենք արդյունավետ հարաբերություններ ենք ունեցել Մեդվեդևի հետ, երբ նա զբաղեցնում էր նախագահի պաշտոնը։ Մենք շատ բաներ ենք արել։ Կարծում եմ, որ Ռուսաստանը կարելի է պատկերացնել երկերասանի Յանուսի տեսքով՝ մեկը նայում է դեպի արևելք, մյուսը՝ արևմուտք։ Կարծում եմ, որ Պուտինի գործողությունները կարող են կործանարար լինել երկարատև կտրվածքով, չնայած կարճաժամկետ կտրվածքով նա կարող է շատ ժողովրդական դառնալ իր երկրում, ինչպես նաև որոշ խնդիրներ ստեղծել նրա սահմաններից դուրս», — ասել է Օբաման։

Օբաման հույս է հայտնել, որ միջուկային զենքի հարցը այլևս խնդրո առարկա չի դառնա աշխարհում, և որ ինքը վերահսկողության տակ է պահում այն։