տուն Լուրեր «Պուտինի այցը չի ազդի փաստաթղթերի մշակման արագության վրա». Ալեքսանդր Մարկարով

«Պուտինի այցը չի ազդի փաստաթղթերի մշակման արագության վրա». Ալեքսանդր Մարկարով

187
0

g_image

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ Պուտին-Սարգսյան հանդիպումը, որը տեղի է ունենալու Երեւանում եւ նախատեսված է նաեւ Գյումրիում, կարող է ուղղակի նոր լիցքեր հաղորդել կամ ցուցաբերել այն փոխհարաբերությունների մակարդակը, որոնք կան երկու երկրների միջեւ:

«Այստեղ խոսքը չի գնում հանդիպման մասին, այլ գնում է պաշտոնական այցելության մասին, որը ցույց է տալիս եւ շեշտադրում է երկների միջեւ եղած հարաբերությունների աստիճանը եւ երկրների միջեւ գոյություն ունեցող փոխգործակցության էլեմենտը»,-Araratnews.am-ին ասում է Ալեքսանդր Մարկարովը:

Նա նշում է, որ Հայաստանի իշխանությունների մոտ, իհարկե, կա մտադրություն ավելի խորացնել հարաբերությունները Մաքսային միության հետ: Եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ժամանակաշրջանում նախատեսված է բիզնես ֆորումի անցկացում Հայաստանում, քաղաքագետը կարծում է, որ այն կարող է եւս մեկ ազդակ լինել եւ ազդեցություն ունենալ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա:

«Եթե այս մտադրությունն առկա է Հայաստանի իշխանությունների մոտ (Մաքսային միության հետ հարաբերությունները խորացնելու), ապա Պուտինի այցելությունը տվյալ պարագայում չի ազդի այն փաստաթղթերի մշակման արագության կամ բովանդակության վրա, որը նախատեսվում է»,-նշում է Մարկարովը:

Նա հավելում է, որ Մաքսային միության անդամակցության համար կան որոշակի դրական էլեմենտներ, բայց դրան զուգահեռ կան այն մարտահրավերները տնտեսական առումով, որոնք անհրաժեշտ են հաշվի առնել անդամակցության հարցը լուծելու ժամանակ:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here