Հունիսի 7-ին Կիևում կկայանա նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը:
Այս միջոցառմանը ներկա են գտնվելու 20 պետությունների ղեկավարներ: Ինչպես տեղեկացրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Եվգենի Պերեբեյնիսը, հրավեր չի ուղարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ռուսաստանն այդ արարողությանը ներկայացված կլինի Ուկրաիանյում գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Վորոբյովի մակարդակով:
Հիշեցնենք, որ իրենց մասնակցության մասին մասնավորապես հայտնել են ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: