տուն Լուրեր Պուտինին կդիմավորեն տեղի աբորիգենների առաջնորդները. փորձագետ

Պուտինին կդիմավորեն տեղի աբորիգենների առաջնորդները. փորձագետ

118
0

Putin-1«Ճիշտն ասած միևնույնն է, թե ինչ կստորագրվի Վիլնյուսում, կամ կստորագրվի, թե՝ ոչ, կամ թե ինչ գրված կլինի այդ փաստաթղթում, ինչ կետեր կլինեն, այդ ամենը բացարձակ ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ ներկայումս ընթացող գործընթացի վրա: Գլոբալ առումով, Վիլնյուսի գագաթնաժողովն ընդամենը մի դրվագ է Ռուսաստան-Եվրամիություն-հետխորհրդային երկրներ հարաբերություններում, և այդ դրվագում հնարավոր է ստորագրվի ինչ-որ դեկլարատիվ փաստաթուղթ, որում կասվի «կեցցե այն, ինչ լավ է և կորչի ամեն վատը», դա, ինչպես նշեցի, չի ազդի պրոցեսի վրա: Իսկ գործընթացը հետևյալն է` Եվրամիությունն ընդլայնման ամբողջ ընթացքում առաջին հերթին անվտանգության համակարգերն են առաջ ընթանում, ինչպես մենք տեսանք Արևելյան եվրոպայի երկրների` նույն Լեհաստանի, Չեխիայի և այլոց պարագայում, ապա նոր արդեն քաղաքականը, տնտեսական և այլն: Իսկ Արևելյան գործընկերության ծրագիրը անդամահատված, բավական թերի ծրագիր էր, որն ամենայն անկեղծությամբ առաջարկվեց մեզ, մենք էլ սիրով ընդունեցինք ու սկսեցինք բանակցություններ: Ռուսաստանը սրա դեմ ոչինչ չէր անում, սակայն Պուտինի երկրորդ ժամկետից հետո փոխվեց Ռուսաստանի վերաբերմունքը:

Պուտինը եկավ նեոկայսերապաշտական նկրտումներով և ձգտումներով, արդյունքը եղավ սեպտեմբերի երեքի հայտարարությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Բանախոսի խոսքերով, Քոչարյանի իշխանության շրջանից սկսած, Հայաստանը հատվածաբար զիջում է իր որոշում կայացնելու իրավունքը Ռուսաստանին, սակայն շեշտեց, որ իր համոզմամբ, ցանկացած երկրի ապագան կառուցում է այդ երկրի հասարակությունը, և հույս հայտնեց, որ մեր պարագայում ևս առկա իրավիճակն ինչ-որ պահի ավարտվելու է: Անդրադառնալով Պուտինի մոտալուտ այցին, փորձագետը շեշտեց, որ անգամ այցի օրը խորհրդանշական կերպով է ընտրվել Հայաստանին կամ հայաստանյան իշխանություններին առավել նվաստացնելու համար: « Տպավորություն այնպիսին է, որ Պուտինն այնքան էլ Հայաստան չի գալիս, այլ ռուսական ռազմաբազա, ձեռքի հետ էլ հանդիպելու է շրջակա տարածքի աբորիգեններին, իսկ այցի անունն էլ պետական են դրել, որ աբորիգենների առաջնորդները փետուրներով զարդարված գնան դիմավորեն իրեն , որ ինքը լավ զգա»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here