տուն Լուրեր Պուտինին Երևանում կդիմավորեն ոչ միայն դաշնակիցները. NG

Պուտինին Երևանում կդիմավորեն ոչ միայն դաշնակիցները. NG

248
0

g_image

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցին այսօր անդրադարձել է նաև ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն:  Թերթը գրում է, որ թեև այցը նախապես ծրագրված էր երկու օրվա համար, սակայն որոշ հայկական լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Պուտինն այստեղ է մնալու ընդամենը մեկ օր` այդպիսով պահելով Ադբեջանի հետ այցի հավասարակշռությունը:

NG-ն նաև կարծիք է հայտնում, որ ՀՀ ոստիկանությունը Երևանի փողոցների մեծ մասը փակել է ոչ միայն ավտոշարասյուների անարգելք անցնելու կապակցությամբ: Իշխանությունները վախենում են, որ մի շարք ակտիվիստներ կարող են ակցիաներ կազմակերպել հենց Պուտինի ներկայությամբ: Թերթը գրում է «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության մասին, որն այս օրերին տարածվում է ֆեյսբուքում, որին մասնակցում են արևմտամետ մի շարք նախաձեռնություններ և քաղաքական կազմակերպություններ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here