ՌԴ առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Լեոնիդովիչ Գինցբուրգը «60 րոպե» ռուսական հասարակական-քաղաքական թոք-շոուի ժամանակ պատասխանել է Օլգա Սկաբեևայի՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված մի շարք հարցերի։
Ալեքսանդր Գինցբուրգը նաև մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսախորհրդակցությանը՝ երկրում համաճարակային իրավիճակի թեմայով։
Գինցբուրգը հաղորդման ժամանակ նշել է, որ ներկայում չկան հավաստի գիտական փաստեր, որոնք ցույց կտան կորոնավիրուսային այս հիվանդության զարգացման ընթացքը։ Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է․
«Ես կարող եմ պարզաբանել, թե ինչ է հարկավոր դրա համար․ ցավոք, ներկայումս որոշ գործիքներ են բացակայում, որոնք թույլ կտային կանխատեսելու հիվանդության ինֆեկցիոն ընթացքը։ Առաջին հերթին պետք է ստեղծել այդ ընթացքի մաթեմատիկական մոդել, որը պետք է լինի գեոինֆորմացիոն, այսինքն՝ այն պետք է կցված լինի կոնկրետ մի տարածաշրջանի։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ մոսկովյան շրջանում համաճարակային գործընթացը ամբողջովին տարբերվում է` բնակչության խտությամբ, երթևեկության հոսքով, կենսապայմաններով, սոցիալական պայմաններով։ Այլ կերպ ասած, մաթեմատիկական մոդելը ստեղծվում է նրա համար, որպեսզի օբյեկտիվորեն հաշվի առնվեն վերը նշված գործոնները, որոնք ազդում են համաճարակային գործընթացի վրա։
Գիտականորեն հաստատված կանխատեսումների երկրորդ անհրաժեշտ էլեմետը համարվում է երկրում, ինչպես նաև ՌԴ մարզերում, սիճուկի բանկերի առկայությունը։ Դրանց հիման վրա մենք կարող ենք ստանալ հավաստի տվյալներ երկրում բնակիչների ընդհանրական իմունիտետի վերաբերյալ՝ թե համաճարակը սկսվելու պահին և թե դրա ընթացքի ժամանակ։ Այստեղ արդեն, մաթեմատիկական մոդելի շնորհիվ կկարողանանք գրաֆիկներ ստեղծել և հետևել՝ ինչպես է մարդկանց ընդհանրական իմունիտետը ենթարկվում փոփոխությունների։
Այս կարևոր էլեմենտները թույլ կտան գիտական գնահատական և կանխատեսում տալ թե բնակչությանը, թե ՌԴ ղեկավարությանն այն մասին՝ ինչպես է ընթանում Covid-19-ի զարգացումը և երբ կլինի դրա անկումը։ Ըստ ակադեմիկոսի՝ ՌԴ բնակչության 70-75%-ը հնարավոր է վարակակիր դառնա, որպեսզի հաղթահարվի կորոնավիրուսի տարածման պիկը։
Մանրամասները՝ տեսանյութում