տուն Աշխարհ Պուտինը և Էրդողանը եկել են համաձայնության. մանրամասներ՝ զրույցից

Պուտինը և Էրդողանը եկել են համաձայնության. մանրամասներ՝ զրույցից

454
0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է աշխատանքային այց կատարել Ռուսաստան: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության, Թուրքիայի առաջնորդն ընդունել է իր ռուս պաշտոնակցի հրավերը:

Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, անդրադարձել նաև Սիրիայի հյուսիսում տիրող իրադրությանը: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կարևորել են թուրքական բանակի ստորաբաժանումների և Սիրիայի կառավարության զինված ուժերի միջև բախումների կանխման անհրաժեշտությունը: Բացի այդ, ըստ հաղորդագրության, զրուցակիցները հանդես են եկել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի շարունակման օգտին և մտադրություն են հայտնել նպաստել ՄԱԿ-ի հովանու ներքու հոկտեմբերի վերջին Ժնևում Սահմանադրական կոմիտեի նիստի գումարմանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here