Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի գազի պարտքի խնդիրը: Այս մսին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Պուտինը, մասնավորապես, հայտարարել է Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող Կիևի ռազմական գործողությունների շուրջ իր խորին մտահոգության մասին: Կողմերը վստահություն են հայտնել, որ Կիևի ղեկավարության՝ բռնությունը դադարեցնելու և համազգային երկխոսության մեկնարկ տալու մտադրություններն անմիջապես կիրականացվեն», — ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ երկրների ղեկավարները շոշափել են գազի հարցով բանակցությունների հնարավոր ացդեցությունը եվրոպական երկրների տնտեսության վրա: