ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն Է հայտնել Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ՝ վշտակցելով լեգենդար կին-հետախույզի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ում խոսքով՝ հետախույզ ամուսինները անջնջելի հետք են թողել պատմության մեջ:
Պաշտոնյան նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը շատ լավ ծանոթ էր թե՛ Գոհար Վարդանյանին և թե՛ նրա լուսահոգի ամուսնուն՝ Գևորգին: Պեսկովը մանրամասնել է, որ ամուսնու մահվանից հետո Գոհար Վարդանյանն այցելել է ՌԴ նախագահին, այնուհետ Պուտինն է այցելել տիկին Գոհարին:
Հիշեցնենք, որ հայ լեգենդար կին-հետախույզը վախճանվել Է նոյեմբերի 25-ին՝ կյանքի 94-րդ տարում: