տուն Քաղաքական Միջազգային Պուտինը ցանկանում է տեսնել, թե զառանցանքի որ չափին է դիմանում Ռուսաստանի ժողովուրդը․...

Պուտինը ցանկանում է տեսնել, թե զառանցանքի որ չափին է դիմանում Ռուսաստանի ժողովուրդը․ Մակարևիչ

90
0

770cccdc-c5c2-48df-81fb-72a9e4b5f35f

«Մաշինա վրեմենի» հանրահայտ խմբի մենակատար Անդրեյ Մակարևիչը, ում քաղաքացիական դիրքորոշման համար նա վերջին ամիսներին ենթարկվում է բարոյական և հոգեբանական ճնշումների, կրկին իր դիրքորոշումն է հայտնել Ուկրաինայում ծավալվող զարգացումների կապակցությամբ, որը կտրոկ տարբերվում է պաշտոնականից և հասարակության վզին քարոզչության միջոցով փաթաթածից։

«Ես ինձ զգում եմ 30-ականների Խորհրդային Միությունում, սակայն ոչ այնպիսին, ինչպիսին այն իրականում եղել է, այլ այնպիսին, ինչպիսին այժմ նկարահանում են ֆիլմերում», — ասել է նա՝ Վլադիմիր Պուտինի գործողությունները որակելով «փորձ»։ «Սա փորձ է, որին ձեռնամուխ է եղել նախագահը, և կարծում եմ՝ լիովին գիտակցելով դա։ Վստահաբար կան պրոֆեսիոնալ, կրթված մարդիկ, ովքեր այս ամեն ինչին հետևում են՝ տեսնելու, թե զառանցանքի ինչ մասնաբաժնի կդիմանա ժողովուրդը։ Ահա, այսքանին դիմանո՞ւմ են, ուրեմն ավելացնենք․․․ նայե՛ք, թե ինչ լավ են դիմանում․․․ Օ, սա նրանց դուրս է գալիս․․․», — հեգնել է Մակարևիչը։

Նա վստահ է, որ Ուկրաինայի հետ այլևս հնարավոր չէ համաձայնության գալ, իսկ ահաբեկիչներն, ըստ Մակարևիչի, արդեն հետ չեն կանգնի, քանի որ Ուկրաինան այլևս ունի նախագահ, իսկ նրանք, փաստորեն, օրենքից դուրս են։ Մակարևիչի խոսքերով՝ ինքը հրաժարվել է որևէ համերգից Ղրիմում։