տուն Քաղաքական Միջազգային Պուտինը ցանկանում է վերացնել աշխարհի ամբողջ քիմիական զենքը. Լավրով

Պուտինը ցանկանում է վերացնել աշխարհի ամբողջ քիմիական զենքը. Լավրով

142
0

putin_obama

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է վերացնել աշխարհի ողջ քիմիական զենքը՝ փոխանցելով այն միջազգային վերահսկողությանը, այդպես իրականացնելով դրա ոչնչացումը։ Այս գաղափարին նա հանգել է G20-i շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո։

«Աշխարհում քիմիական զենքի մնացած պաշարները միջազգային վերահսկողության տակ վերցնելու և հետագայում այն վերացնելու հիմնական խնդիրը նախագահը դրել է այն բանից հետո, երբ Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է Բարաք Օբամայի հետ», — ասել է Լավրովը Kommersant-ին տված հարցազրույցում։ Նա ևս մեկ անգամ հույս է հայտնել, որ Արևմուտքը թույլ չի տա, որպեսզի սիրիական ընդդիմությունը խափանի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here