Բրիտանական The Telegraph-ն անդրադարձել է երեկ Դաշնային խորհրդին ուղղված Պուտինի ելույթին, որում ՌԴ նախագահը պնդել է, որ Ռուսաստանը, բարոյական տեսակետից, գերազանցում է Արևմուտքին և պահպանողական արժեքների կողմնակից է։
Ըստ պարբերականի՝ Պուտինը ցանկացել է Ռուսաստանը ներկայացնել որպես բարոյականության յուրատեսակ մրցավարի՝ նշելով Ամերիկայի «ոչ ավանդական արժեքները» և դրանց ազդեցությունն ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի նախագահը պաշտպանեց իր կառավարության պահպանողական արժեքները և քննադատեց արևմտյան բարոյական նորմերը՝ նշելով, որ ավանդական արժեքները դեմ են «հանդուրժողականությանը, անսեռ և անպտուղ» արժեքներին։