Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին օրենքը, որն այսօր վավերացվել է Ռուսաստանի դաշնային խորհրդի կողմից:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ռուսաստանը Կիևում հեղափոխության հաղթանակից և նոր իշխանությունների ձևավորումից հետո որոշում կայացրեց զորքեր մտցնել Ղրիմ, այստեղ մարտի 16-ին կայացավ հանրաքվե, որով Ղրիմցիներն ու սևաստոպոլցիները ցանկություն հայտնեցին մտնել ՌԴ կազմի մեջ: Երկու օր անց Պուտինը Ղրիմի և Սևաստոպոլի ղեկավարության հետ ստորագրեց այդ սուբյեկտները ՌԴ կազմին կցելու մասին: