Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրաման, որով ներում է շնորհել «ՅՈՒԿՈՍ»-ի նախագահ Միխայիլ Խոդորկովսկուն: «Առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով` որոշում եմ. ներում շնորհել Միխայիլ Բորիսի Խոդորկովսկուն… ազատելով նրան ազատազրկման ժամկետով սահմանված պատժի հետագա կրումից», — ասվում է Պուտինի հրամանում:
Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Խոդորկովսկու փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը հենց այսօր կարող է ազատ արձակվել: