Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհվել է թհեքվոնդոյի 9-րդ դանի գոտի և դիպլոմ: Սա տեղի է ունեցել նրա՝ Հարավային Կորեա պաշտոնական այցի ժամանակ: Դիպլոմն ու գոտին Պուտինին շնորհել է Թհեքվոդոյի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Չու Չխոն Վոնը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
9-րդ դանը տհեքվոնդոյի ամենաբարձր աստիճնն է: Այդ դանն ունեցողը համարվում է մեծ վարպետ, որը կարողացել է սերտել մարտական արվեստի և հոգևոր զարգացման բոլոր նրբությունները: