ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը նմանակներ չունի։ Այս մասին նա խոսել է ТАСС-ին տված հարցազրույցում` 20 հարց Վլադիմիր Պուտինին նախագծի համար։
Լրագրող Անդրեյ Վանդենկոն Ռուսաստանի առաջնորդի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ դիտարկել է Պուտին ազգանվան ամենապոպուլյար հարցումները, մասնավորապես` Պուտին նմանակ ապացույցներ։
Վանդենկոն հետաքրքրվել է Պուտինից` նա իսկակա՞նն է։ Լրագրողի եւ ՌԴ նախագահի միջեւ այսպիսի երկխոսություն տեղի ունեցավ.
— Դուք իսկակա՞ն եք։
— Այո։
— Իսկ նմանակ ունե՞ք։
— Ոչ։
— Եվ չեք էլ ունեցե՞լ։
— Ոչ։
— Իսկ նման գաղափար առաջացե՞լ է երբեւէ։
— Առաջացել է։
— Ե՞վ։
— Եվ ես հրաժարվեցի նմանակներից։ Դա ահաբեկչության դեմ պայքարի ամենածանր ժամանակներն էին։
— Այսինքն՝ 2000-ի սկզբի՞ն։
— Այո։