տուն Քաղաքական Միջազգային Պուտինը չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության լուծումը. Սաակաշվիլի

Պուտինը չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության լուծումը. Սաակաշվիլի

253
0

03

Արդեն տեղեկացրել ենք, որ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում և քննադատել է Ռուսաստանին նախկին ԽՍՀՄ տարածքում վարած քաղաքականության համար։

«Դուք կարծու՞մ եք, թե Պուտինը ցանկանում է, որպեսզի Հայաստանը հաղթի՞ Ադրբեջանին այս հակամարտությունում։ Դա Հայաստանին շատ ուժեղ և ակախ կդարձներ, հեռանկարային տեսակետից՝ չափից դուրս անկախ։ Իսկ գուցե կարծում եք հակառա՞կը, թե Մոսկվան ցանկանում է, որպեսզի Բաքո՞ւն առավելություն ունենա Երևանի նկատմամբ։ Ոչ, նրանք չեն ցանկանում, որպեսզի ինչ-որ մեկն առավելություն ունենա, քանի որ հենց հակամարտությունն է նրանց հիմնական նպատակը, քանի որ այն խանգարում է ազգերին անկախ դառնալ և խոչընդոտում է Եվրամիության հետ նրանց ինտեգրացիային»,- ասել է Սաակաշվիլին։

Նա նշել է, որ Եվրասիական Միությունն այլընտրանք  է Եվրամիությանը, և Վլադիմիր Պուտինի հիմնական նախագիծը նախագահական նոր ժամկետի ընթացքում։ «Եվրասիական Միությունը հիմնված է Եվրամիությանը հակառակ սկզբունքների վրա։ Այն սնվում է անհանդուրժողականությամբ, որի գլուխ կանգնած են ԿԳԲ-ի նախկին գործակալները, նրա նպատակը հին կայսրության վերականգնումն է»։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here