տուն Աշխարհ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին` Սանկտ Պետերբուրգում ահաբեկչությունը կանխելու համար (տեսանյութ)

Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին` Սանկտ Պետերբուրգում ահաբեկչությունը կանխելու համար (տեսանյութ)

288
0

«ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունից (ԿՀՎ, FBI) ճիշտ ժամանակին ստացված տեղեկատվության շնորհիվ անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել են Իսլամական պետության երկու աջակիցներ, որոնք արյունոտ ահաբեկչություններ էին նախապատրաստել ամանորյա տոներին»,- ասել է ՌԴ նախագահ Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը զգացված է «գործընկերներից նման աջակցության, ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարի պրոֆեսիոնալ համերաշխության համար»։ «Անպայման նրանց նույն կերպ կպատասխանենք»,- վստահեցրել է Պուտինը։

Դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ ամերիկացի գործընկերներից ստացած տեղեկության հիման վրա ձերբակալել էին ՌԴ երկու քաղաքացիների, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում Սանկտ Պետերբուրգում ամանորյա տոների ընթացքում։

Նույն օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի հետ և իր երախտագիտությունը հայտնել նրան։