տուն Աշխարհ Պուտինը հունից դուրս է եկել

Պուտինը հունից դուրս է եկել

202
0

Ռուսական և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Ռուսաստանի մարզերում անտառային հրդեհների և ջրհեղեղի դեմ պայքարելու հարցով երեկ անցկացված նիստը: Հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զեկուցել է, որ տարեսկզբից Ռուսաստանում արձանագրվել է բնական հրդեհի 5,626 կենտրոն՝ ավելի քան 852 հազար հա ընդհանուր մակերեսով:

Նիստի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը չի զսպել զայրույթն ու սեղանին է նետել ձեռքի գրիչը:

Նիստում քննարկվել է երկրում ստեղծված արտակարգ իրավիճակների հարցը. բնական աղետները վտանգում են մարդկանց կյանքը, շատերն անտուն են մնում:

Հրդեհը ոչնչացրել է 251 տուն: Նախարարը նաև ասել է, որ տուժածներ կան ջրհեղեղի գոտիներում, 491 բնակելի տուն, 461 տնամերձ հողամաս, 14 կամուրջ և մայրուղիների տասը հատված մնացել են ջրի մեջ: